Սիրիական կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որի հերթական փուլը կվերսկսվի այս շաբաթ Ժնևում:
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնը հաղթել է առաջին հեռուստադեբատում, որը կայացել է մարտի 20-ի երեկոյան: Էկոնոմիկայի նախկին նախարարի հաղթանակը վկայում են Elabe քոնսալթինգային ընկերության հարցման արդյունքները, որը հրապարակել է BFMTV հեռուստաալիքը:
Ինքնաթիռի միջադեպի հետ կապված, որտեղ բելառուսցի սահմանապահները իբր թե ռադիոկատիվ սարքավորում են գտել, որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բարձրագոչ մեղադրանքը հնչեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախօրեին տեղի ունեցած խորհրդակցութան ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, անդրադառնալով Ռուսաստանին Ղրիմի միակցման հարցին, հիշել է, թե ինչպես էր Արևմուտքում լուծվում Կոսովոյի հարցը:
Ռուսաստանը Բոսնիա և Հերցեգովինայի հետ պայմանագիր է ստորագրել` ԽՍՀՄ-ի վերջին չմարված պարտքը վճարելու մասին: ՌԴ-ն 125, 2 մլն դոլար պետք է վճարի, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սակուրան սովորականից հինգ օր վաղ է ծաղկել` մթնոլորտային ցածր ճնշման, տեղումների և տաք եղանակի արդյունքում, չնայած Ճապոնիայում առավոտից անձրև է տեղում` NHK հեռուստաընկերության տվյալով` օդերևութաբաններն առավոտյան Տոկիոյի «գլխավոր» ծառին` Յասուկունի տաճարում սակուրայի հինգ բացված կոկոն են նկատել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...